Рубрика: Ճամփորդություն 7

Թեղենիսի ճամփորդություն

Մենք այսօր գնացել էինք Թեղենիս վանք մենք սկզբից ավտոբուսով գնացինք հետո այտեղից քայլարշավ արեցինք ։  Եվ ճանապարհը շատ խոնավ էր։ Եվ մենք քայլեցինք շատ քիչ և հասանք ։ Այտեղ մենք նկարահանվեցինք և հետո գնացինք տեսանք վանականների սենյակները։ Հետո մենք իջանք նստեցինք ավտոբուսը գնացինք ֆուտբոլի դաշտ և այտեղ ֆուտբոլ խաղացինք և հետո եկանք Երևան եկանք և մեր օրը անցավ շատ հետաքրքիր և ուրախ։

Рубрика: Ճամփորդություն 7, Աշխարագրություն 7, Աշխարհագրություն 7

Ճամփորդություն

Մենք այսօր գնացել էինք Գառնի , Չարենցի կամար , Ազատի ջրաբար ։ Մենք սկզբից գնացին Չարենցի կամար այնտեղ շատ հետաքրիր անցավ մենք տարբեր նկարներ արեցինք արտասանեցին <<Ես իմ Անուշ Հայաստանի >>։ Հետո մենք գնացինք գառնի այտեղ շատ զբոսաշրջիկներ կային մենք գնացինք այնտեղ նախաճաշեցինք ։ Հետո գնացինք քարերի Սինֆոնիա այտեղ շատ — շատ գեղեցիկ էր մենք նորից նկարահանվեցինք և հետո գնացինք։ Եվ հետո գնացինք Ազատի ջրամբար Այտեղ նույնպես շատ հետաքրիր անցավ ։ Մենք այտեղ նկարվեցինք այտեղ շատ գեղեցիկ էր և շատ ճայեր կային այտեղ ։ Եվ հետո եկանք քաղաք և մեր օրը անցավ շատ հետաքրիր և ուրախ։

Рубрика: Ճամփորդություն 7, Աշխարագրություն 7, Աշխարհագրություն 7

Ճամփորդություն

Գառնի
Գառնու հեթանոսական տաճար է գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։
Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։
 Տաճարը կառուցվել է մ.թ I դ-ի 2-րդ կեսերին (մ.թ. 77թ.): Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի «ամառանոցային սենյակը»:
Տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին և 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը:
 Գառնու տաճարը 1679 թվականին խոնարհվեց ուժեղ երկրաշարժի հետևանքով և միայն 1969 թվականի հունվարին սկսվեցին վերականգնման աշխատանքները։  Աշխատանքները ղեկավարում էր Ալեքսանդր Սահինյանը։ Վերականգնումն ավարտվեց 1975թվականին տաճարի կառուցումից ուղիղ 19 դար և կործանումից շուրջ երեք դար անց։

Գեղարդ

  • Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին։
  • 2Ըստ ավանդության, Գեղարդի համալիրի հյուսիսային մասում տեղակայված քարայրային վանքում պահվում էր մի շատ թանկարժեք գանձ: Իրականում ժամանակի ճարտարապետները, օգտագործելով երդիկից եկեղեցի մտնող լուսային էֆեկտները, կարողացել են լույսին տալ կլորավուն ադամանդի տեսք։ Լենկթեմուրը, իմանալով այդ մասին, ցանկանում է վերցնել գանձը, սակայն մոտենալով նրան՝ փակում է լույսի ճանապարհը սեփական ստվերով, ինչի արդյունքում գանձն «անհետանում է»։ Հեռանալով՝ նա կրկին տեսնում է գանձը, այդպես նա մոտենում է երեք անգամ։ Հրաշքով հիացած Լենկթեմուրը որոշում է չավերել վանքը և հեռանում է։ 1679-ին Գառնիում տեղի ունեցած երկրաշարժից հետո գանձ-ադամանդը անհետանում է։
  • 3Բացի վանական համալիրի կառուցման մասին պաշտոնական վարկածից, կա նաև մի հետաքրքիր ավանդություն, որի համաձայն ազնվական ծագում ունեցող մի քույր և եղբայր որոշել էին թողնել աշխարհիկ կյանքը և կիրճում կառուցել մի եկեղեցի: Նրանք Աստծուց օգնություն խնդրեցին և, առավոտյան արթնանալով, տեսան մի մարկեղ (հողը փորելու և փխրեցնելու երկրագործական ձեռքի գործիք)՝ լեռան գագաթից դուրս ցցված: Ժրաջան աշխատելով՝ նրարնք ժայռափոր եկեղեցի կառուցեցին, որտեղ ապրեցին մինչև իրենց կյանքի վերջը:
  • Ազատի ջրամբ

Ազատի ջրամբար` գտնվում է Արարատի մարզում, ծովի մակարդակից 1050 մետր բարձրության վրա: Այն կառուցվել է Լանջազատ գյուղի մոտ, Ազատ գետի միջին հոսանքում: Ջրամբարը օգտագործվում է Արարատյան դաշտի ոռոգման համար: Այնտեղ զարգացած է ոռոգելի հողագործությունը: Ազատի ջրամբարը շահագործման է հանձնվել 1976 թվականից: Ընդհանուր ծավալը կազմում է 70 միլիոն խորանարդ մետր:

Рубрика: Ճամբար, Ճամփորդություն 7, գրականություն 7, հայոց լեզու 7

Ռազմական թանգարան

Այսօր մենք գնացել էինք Հաղթանակի այգի , որտեղ գտնվում է Ռազմական թանգարանը։ Այնտեղ մենք տեսանք տարբեր պատերազմների հերոսների նկարները և իրենց իրերը և զենքերը , քարտեզներ , նրանց համազգեսները , անձնական իրերը ։ Նաև այդ պատերազմին մասնակցել են աղջիկները , որոնք տիրապետում էին տարբեր զենքերի ։ Այդ թանգարանի տարածքում կային նաև տանկեր, հրանոթ , հրթիռ , և ռազմական մեքենա։ Այնտեղ նաև վառվում էր անմար կրակը ի հիշատակ հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին ։ Դրանից հետո մենք քայլքով գնացինք Կասկադ աստիճաներով իջանք հասանք Մաշտոցի պողոտա և այցելեցինք պոնչիկանոց ։ Մեր օրը անցավ շատ հետաքրքիր և ուրախ։ Շնորհակալ ենք Ընկեր Հասմիկին այս գեղեցիկ օրվա համար։














Рубрика: Ճամփորդություն 7

Գեղարոտի ջրվեժ

Ես այսօր գնացել էի Գեղարոտի ջրվեժ , որը գտնվում է Արագածում ։ Մենք գնացինք Արագած գյուղ, այնտեղից նստեցինք բեռնատար և գնացինք Գեղարոտի ջրվեժ։ Ճանապարհը մի քիչ դժվար էր , բայց մենք հաղթահարեցինք և բարձրացանք սարը, որտեղ Գտնվում էր Գեղարոտի ջրվեժը։ Այնտեղ մենք լողացանք հետո իջանք ներքև։ Ներքևում մենք հաց կերանք և վերադարձանք տուն։ Մեր օրը անցավ շատ հետաքրքիր և ուրախ։