Рубрика: English 9

Class work

  1. My mum said she was proud and nervous when I appeared in the school play.
  2. Both of the books have got pages missing.
  3. Can I throw both of these magazines away, Derek?
  4. When I won the race, I was exhausted and happy.
  5. Edward and Nigel both wanted to go on holiday, but they couldn’t afford it.
  1. You can have either ice cream for dessert or fruit.
  2. I’m considering studying either maths at university or physics.
  3. I might either play chess tonight or read a book.
  4. Perhaps John has forgotten about our meeting, or perhaps he’s got lost.
  5. Some nights my dad cooks, while some nights he washes up. Every night, my dad…
  6. We can either order a pizza or order a Chinese takeaway.
  7. I might have lost the piece of paper with Dave’s number on it, or I might have thrown it away. I’ve…
  8. You could either write to your cousin or give her a call. You could…


  1. Neither Alex nor Gareth knew that I’d seen them take the money.
  2. I thought it was strange when both Ian and Anne left at the same time.
  3. We could order either a chicken salad or a green salad.
  4. Evi was neither embarrassed nor angry when Victoria told her to shut up.
  5. Passengers can either watch recent movies or listen to great albums on many of our flights.
  6. I have neither the money nor the time to go on holiday right now.
Рубрика: քիմիա 9

Ուղորդող հարցեր

  1. Թթվածնի ենթախմբի ընդհանուր  բնութագիրը, թթվածնի  դիրքը  պարբերական  համակարգում(ո՞ր պարբերության, ո՞ր խմբի տարր է), թթվածնի  իզոտոպների բաղադրությունը(պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների քանակը իզոտոպներում)
    Թթվածինը պարբերական համակարգում գտնվում է երկրորդ պարբերության Vl խմբի գլխավոր ենթախմբում: Կարգաթիվը  8 է, միջուկի լիցքը՝ +8: Թթվածնի ատոմում առկա 8  էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` 2 էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` 6:  6 էլեկտրոններից միայն երկուսը զույգված չեն: Ատոմին չի բավականացնում ընդամենը 2 էլեկտրոն մինչև կայուն օկտետի առաջացումը:Իզոտոպներն են 16O, 17O, 18O: Թթվածինը  միացություններում երկվալենտ է:
  2. Թթվածնի  տարածվածությունը  Երկրագնդի վրա
    Թթվածինը երկրագնդի վրա ամենատարածված տարրն է: Երկրակեղևում այդ տարրի զանգվածային բաժինը 47,2 % է: Բնության մեջ թթվածին տարրը հանդիպում է  երեք կայուն իզոտոպների ձևով`  016(99,8%),  017և0:18    
  3. Թթվածնի  վալենտականությունը և օքսիդացման  աստիճանը  միացություններում, գրեք օրինակներ 
    Թթվածնի(O) ատոմների և’ վալենտականությունները, և’ օքսիդացման աստիճանները (բացարձակ արժեքով) համապատասխանաբար հավասար են՝ 4 և 2:
  4. Թթվածնի  ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական  հատկությունները
      Ֆիզիկական հատկությունները
    Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է: Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝100 ծավալ սառցաջրում (0°C) 5 ծավալ թթվածին է լուծվում: Թթվածնի խտությունը 0°C-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11 անգամ: Թթվածինը  եռում է −183°C-ում, իսկ պնդանում է  −219°C-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:

    Քիմիական հատկություններ
    Թթվածինը քիմիապես ակտիվ նյութ է: Այն փոխազդում է պարզ նյութերի հետ՝ ոչ մետաղների և մետաղների, ինչպես նաև` բարդ նյութերի: Թթվածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ
    1. Փոխազդեցություն ծծմբի հետ
    Լաբորատորիայում ծծմբի ռեակցիան թթվածնի հետ իրականացվում է քարշիչ պահարանում՝ ոլոռի  հատիկի չափ ծծումբը  գդալիկի մեջ տեղադրելով և տաքացնելով:  Սկզբում այն հալչում է, ապա այրվում՝  հազիվ նկատելի բաց կապույտ բոցով: Եթե գդալիկով ծծումբը իջեցնենք թթվածին պարունակող անոթի մեջ, ծծումբը կայրվի  ավելի վառ բոցով:

    Ֆիզիոլոգիական հատկությունները
  5. Ինչպիսի՞  ռեակցիաների  օգնությամբ  են  ստանում  թթվածինը  լաբորատորիայում  և արդյունաբերության  մեջ 
    Լաբորատորիայում թթվածինը ստանում են թթվածին պարունակող բարդ նյութերի քայքայումից.
    Կալիումի պերմանգանատը (KMnO4) տաքացնելիս քայքայվում է՝ անգույն գազի (թթվածնի) անջատմամբ.
    Ստացված թթվածինը կարելի է հավաքել օդը դուրս մղելու եղանակով, քանի որ թթվածնի խտությունը մեծ է օդի խտությունից։
    Ջրածնի պերօքսիդով (H2O2) լցված փորձանոթը նույնիսկ ձեռքով տաքացնելիս այդ նյութը քայքայվում է.
    Այս ռեակցիան ավելի արագ է ընթանում մանգանի (IV) օքսիդ (MnO2) նյութի ներկայությամբ, որն անվանվում է կատալիզատոր (կատալիզորդ)։
Рубрика: Ռուսերեն 9

Фразелогизм

1.Заменить данные фразеологические сочетания одним словом и записать это слово, составить предложение с одним из фразеологизмов:

1) Моргнуть

2) Экзотика

3) Смущать

4) Перебор

5) Погрузиться

6) Иритировать

7) Однотипность

2.Подобрать к данным фразеологизмам синонимы из другого столбика:

1) Пара — два сапога

2) Валять — бить баклуши

3) Повесить голову — повесить нос

4) Бить через край — бить ключом

5) Держать язык за зубами — держать рот на замке

Продолжение фразеологизмов и их значения:

Продолжить фразеологизмы: Написать их значения

Зарубить себе на пятки (завести неприятность, навлечь беду на себя).

Водить за нос (ведомить, обманывать кого-либо).

Бросать слова на ветер (говорить что-либо бесполезное, бесцельное).

Не разольешь масло (ситуация, из которой нельзя выйти ничем положительным).

Замкнутый круг (ситуация, из которой невозможно выбраться).

Зарубить (себе) на носу (завести дело, которое может принести неприятности).

И волки сыты, и овцы целы (выигрышная ситуация для всех участников).

Как из ведра льет (очень сильный дождь).

Каша в голове (путаница в мыслях, неразбериха).

Китайская грамота (что-то непонятное, запутанное).

Львиная доля (большая доля чего-либо).

Медвежья услуга (помощь, которая приносит больше вреда, чем пользы).

Мизинца не обогнешь (нельзя избежать чего-то неприятного или неизбежного).

На чёрный день (на тяжелые времена, несчастье).

Наломать дров (сделать много ошибок, причинить вред).

Ни к селу, ни к городу (не подходящий, ненужный).

Ни рыба, ни мясо (ни тот, ни другой).

Отложить в долгий ящик (перенести на неопределенный срок).

Ждать у моря погоды (ждать бесконечно долго, безрезультатно).

Рубрика: Ռուսերեն 9

С.Параджанову задание

Задания:

1.Просмотрите иллюстрации в музее,посвящённые С.Параджанову.Близко ли Вам направление его творчества?Какие эмоции Вы испытываете при просмотре изображений предметов?

Просмотр иллюстраций в музее, посвященном С. Параджанову, это уникальная возможность окунуться в его творческий мир. Меня очень близко касается его направление, потому что я восхищаюсь его способностью создавать красоту из самых простых вещей. При просмотре изображений предметов я испытываю множество эмоций, включая восхищение, восторг и ностальгию. Его работы пронизаны глубоким символизмом и в каждом объекте можно увидеть целую историю.

2. После посещения музея расскажите о ваших впечатлениях.Что нового вы узнали? Какие работы С.Параджанова вам больше всего запомнлось./

После посещения музея я ощутил невероятное вдохновение и узнал много нового о творчестве С. Параджанова. Особенно запомнились его работы, где использовались различные техники и материалы, такие как кинематографические кадры, фотографии, коллажи. Среди них выделяется его работа «Цветочный фонтан», которая вызвала у меня особый интерес своей оригинальностью и красотой.

3.Смотрели ли вы фильмы режиссера ? Что вам понравилось в данном фильме ,расскажите кратко о чем он.

Да, я смотрел фильмы С. Параджанова и был поражен его творческим подходом. Особенно мне понравился фильм «Тени забытых предков». Это кинематографическое произведение является настоящим шедевром и рассказывает историю о любви, предательстве и верности, запечатленные через призму национальной культуры и традиций.

4.Создайте видеоролик о жизни и творчестве О С.Параджанове.

Рубрика: English 9

Conditionals

Conditionals
zero
If you heat water to 100°, it boils.
If I forget her birthday, Andrea gets upset.

first
What will she do if she misses the bus?
If they’re hungry, I’ll make some sandwiches.

second
If I won a million dollars, I wouldbuy my own airplane.
If I were rich, I’d spend all my time travelling. 

third
He would have gone with you if you had asked him.
They wouldn’t have hired you if you hadn’t had some experience abroad.

  • What would you do if it rained on your wedding day?
  • If she comes, I will call you.
  • If I eat peanut butter, I get sick.
  • What will you do if you fail the history exam?
  • If they had not taken the car, I would have driven you.
  • If it snows, would you still drive to the coast?
  • When I go on holiday, I always ask my neighbor to water my plants.
  • If I explain the problem to my sister, she’ll be happy to help me.
  • We’ll be late for the film if we don’t hurry up.
  • If I didn’t need the money, I’d work less.
  • If you get a red card, you can’t play in the rest of the game.
  • What would you say if he asked you on a date?
  • I’ll have a shower as soon as I get home.
  • I would study English every day if I had time.
Рубрика: Պատմություն 9

Հայոց մեծ եղեռնը

1․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։

Ցեղասպանության իրավական ձևակերպումը տվել է ՄԱԿ-ը 1948 թվականի դեկտեմբերի 9-ին։ Այս փաստաթուղթը կոչվում էր <<Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա պատժի մասին։ Ըստ այդ փաստաթղթի, ազգի կամ կրոնական համայնքի ոչնչացումը կոչվում է ցեղասպանություն։


2․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն /գրավոր-բլոգային աշխատանք/․

Ես գիտեմ, որ Գերմանացիները իրականացրել են հրեաների ցեղասպանությունը, որը կոչվում է Հոլոքոստ։ Այն իրականացվել է 1941-1945 թվականներին։ Այդ ցեղասպանության ժամանակ ոչնչացվել է 17 մլն․ մարդ։ Այդ ժամանակ ոչնչացվել են նաև այլ ազգի մարդիկ։ Օրինակ՝ ռուսներ, լեհեր և այլն։

3․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով։
Մեծ եղեռնից և պատերազմից դեռ լիովին ուշքի չեկած հայությւոնը 1918թ․ գարնան վճռական օրերին կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել։ Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները համախմբվելով կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության։ Մեր պատմության ռազմական տարերգությունը հարստացավ նոր սխրանքներով ու անուններով։ Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես և Մեծ եղեռնից մազապուրծ հարյուրհազարավոր արևմտահայեր։ Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Թուրքական կողմը ստիպված էր Բաթումի բանակցություններում մեղմացնել իր պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918թ․ հունիսի 4-ին կնքել հաշտության պայմանագիր։ Այսպիսով՝ ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ։ Հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով։


4․ Թվարկե՛ք 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի բնական գիտությունների հայ ներկայացուցիչներին և հայագետներին։ Ներկայացրե՛ք նրանց գործունեությունը
Գարեգին Սրվանձտյանը բեղմնավոր աշխատանք կատարեց բանահյուսության ասպարեզում։ Նա հայտնաբերեց “Սասնա ծռեր” դյուցազնավեպը։
Լեզվաբան Հրաչյա Աճառյանը հեղինակեց արժեքավոր աշխատություններ հայոց և ընդհանուր լեզվաբանության բնագավառում։
Մանուկ Աղեբյանը հիմնավոր ուսումնասիրեց հայ հին և միջնադարյան գրականությունը և բանահյուսությունը։ Պատմության և գրականության մեջ բեղմնավոր աշխատանք կատարեց Լեոն (Առաքել Բաբախանյան):
Միջնադարյան Հայաստան պատմությունը խորությամբ հետազոտեց Նիկողայոս Ադոնցը։ Երկրաբան և քիմիկոս Անդրեաս Արծրունին ոսումնասիրել է Կովկաս և Ուրալի օգտակար հանածոների հանքավայրերը։


Рубрика: Կենսաբանություն 9

Մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները: Գաղափար կենսոլորտի մասին,կենսոլորտի բաղադրիչները,կենդանի նյութ:

Մարդկության համար առավել հրատապ են հետևյալ համամոլորակային հիմնախնդիրները, կապված բնապահպանության հետ.

1.Բնապահպանական հիմնախնդիրը՝ կապված բնական միջավայրի խախտման հետ,
2.համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրը՝ առաջին հերթին կապված նրա կենսաբանական արդյունավետության և աղտոտման հետ,
3. Կլիմայի փոփոխության հիմնախնդիրը

Կենսոլորտ

Երկիր վրա գոյություն ունեցող բոլոր օրգանիզմները և այն միջավայրը, որտեղ նրանք ապրում են կազմում է երկրի կենսոլորտը: Այսինքն կենսոլորտը երկրի արտաքին թաղանթն է պատված կենդանի օրգանիզմներով: Աշխարհագրական թաղանթում կենսոլորտը տարածվում է քարոլորտի վերին շերտում, մթնոլորտում մինչև օզոնի շետը և ջրոլորտում ամբողջությամբ:

Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում:

Կենդանի օրգանիզմների, մարմինների ողջ համալրումը, որ բնակեցնում են Երկիրը, ֆիզիկա-քիմիական առումով միացյալ է, անկախ իրենց սիստեմատիկ պատկանելիության։ Կենդանի նյութի զանգվածը համեմատաբար փոքր է և գնահատվում է 2,4-3,6×1012 տոննա մեծությամբ (չոր վիճակում) և կազմում է Երկրի մյուս ոլորտների զանգվածի 10−6 քիչ։ Բայց դա մեր մոլորակի ամենահզոր երկրաքիմիական ուժերից մեկն է, քանզի կենդանի նյութը ոչ միայն բնակեցնում է կենսոլորտը, այլև կերպարանափոխում է Երկրի պատկերը։ Կենդանի նյութը տարածված է Կենսոլորտում շատ անհավասարաչափ։

Լրացուցիչ աշխատանք
Բերել առօրյաում ձեզ հանդիպող մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրների օրինակներ, տալ դրանց հնարավոր լուծումներ:

  • Անտառահատումը

Մեր ժամանակներում փայտի կարիքը մարդու մոտ ավելացել է։ Հասարակությունը ունի փայտանյութերի, թղթի, կահույքի և շինանյութերի կարիք: Մարդիկ չեն զգում, որ ծառերը անխնա կտրում են։

  • Օդի աղտոտվածությունը

Երևան քաղաքում կանաչ տարածքների կրճատումը, մեքենաների թվի ավելացումը և անվերջ ընթացող շինարարությունները օդի աղտոտվածության պատճառ են հանդիսանում: Հիմնական պատճառը քաղաքաշինությունն է, որովհետեւ բացարձակ չեն պահպանում էկոլոգիական նորմերը Երևանում։ Սկսել են գործել որոշ արտադրություններ, որոնց արտանետումները կարող են խիստ վնասակար լինել: Փոշու քանակը մի քանի անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի արժեքները, և գերազանցում օզոնը, իսկ դա ցուցանիշ է, որ ֆոտոքիմիական թունամշուշը Երևանում միշտ առկա է։

  • Միջավայրի աղտոտումը

Աշխարհում կան բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ: Ցավոք, նրանցից շատերում տեղադրված չեն մաքրող սարքեր: Սա հանգեցնում է այն բանի, որ վնասակար նյութերը մթնոլորտ են մտնում, իսկ թափոնները արտանետվում են գետեր: Այդ պատճառով մահանում են բույսեր, կենդանիներ, թռչուններ և ձկներ:

Рубрика: Հայոց լեզու 9

161-170

Գլխակեր — ուտել
հեռագնաց — գնաց
զուգընթաց- ընթացք
սրճաղաց — սուրճ
հեռուստացույց — հեռու
աստեղածին — աստղ
անվանակից — անուն



Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը  և ֆիլհարմոնիկի լեփլեցուն դահլիճում պատմում էր իր տեսած քաղաքների մասին:
Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուտ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց, թե ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը նայեց նրան, զգաց, որ սիրահարվածի մեկն է, ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի  քիչ  էլ լռեց ու ասաց, որ տեսել է շատ գեղեցիկ փողոցներ, բայց իր տեսած ամենագեղեցիկ փողոցը Երևանում է: Դա Նայիբի քուչեն է:
Իսկ Նայիբի  քուչեն  Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: կխանգարեր: Այդ փողոցից դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան, ոչ մի պատշգամբ ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից էր մնացել:
Տղան նեղացավ, որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց, որ Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև….այնտեղ է ապրում  իր սիրած աղջիկը:

Առյուծը քնած էր: մի մուկ եկավ ու բարձրացավ նրա մարմնին, սկսեց վազվզել նրա վրայով: Առյուծը զարթնեց ու բռնեց նրան: Հենց այն է, ուզում էր խժռել, մուկը խնդրեց
-Բաց թողի ինձ, ես քո լավության տակից դուրս կգամ: Առյուծը քահ-քահ ծիծաղեց, թե մու՞կը իրեն պիտի լավություն անի: Բայց մկան ինքնավստահությունը դուր եկավ, ու բաց թողեց: Բայց այնպես պատահեց որ մուկն իսկապես հատուցեց առյուծին` փրկելով նրա կյանքը: Ամենահզորներն էլ կարող են փորձանքի հանդիպել: Մի օր առյուծն ընկավ որսորդների ճանկը:Նրանք առյուծին պարանով կապեցին ծառին:Առյուծը ցավից ու վիրավորանքից մռնչում էր:Նրա զարհուրելի ձայնն ամբողջ անտառը բռնել էր, բայց ո՞վ կմոտենար, բոլոր գազանները թաքնվել էին: Առյուծի ձայնն ընկավ մկան ականջը: Մուկը վազելով եկավ, կրծեց պարանն ու ազատեց նրան:
Երբ արդեն հեռու էին մարդկանցից,մուկն ասաց.
— Այն ժամանակ ծիծաղեցեցիր ինձ վրա և չհավատացիր ինձ, հիմա իմացի´ր , մուկն էլ կարող է երախտահատույց լինել:

Առյուծը երբ քնած էր մի մուկ եկավ բարձրացավ նրա մարմնի վրա։Առյուծը զարթնելուն պես ուզում էր նրան ուտել բայց մուկը նրան համոզեց ասելով.
-Բաց թող ինձ,ես քո լավության տակից դուռս կգամ։Առյուծը սկզբում ծիծաղեց թե մուկը իրեն ինչ լավություն պետք է անի,բայց որոշեց նրան տալ հնարավորություն։Մի օր առյուծըն ընկավ որսորդների ճանկը ու նրան օգնություն էր անրաժեշտ։Նրա մռնչոցից բոլոր գազանները թագնվել էին։Առյուծի ձայնը հասանելի եղավ մկանը ու նա վազելով եկավ,կրծեց պարանն ու ազատեց նրան։Այնուհետև մուկն ասաց առյուծին.
-Իմացիր,որ մուկնել կարող է երախտահատույց լինել։



Ծովը նավաբեկյալին ասաց, որ նրա նավի խորտակվելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ հողմը, որ թռչում է իր վրայով:

Ծովը նավաբեկյալին ասաց.

-Իմ նավի խորտակվելու մեղավորը ոչ թե դու ես, այլ հողմը, որ թռչում է իմ նավի վրայով:

Շունը գայլին հարցրեց, թե ի՞նչ է անելու մի ամլիկ գառը, որ բան ու գործ թողած եկել է նրան փախցնելու:

Շունը գայլին հարցրեց.

-Ի՞նչ եմ անելու մի ամլիկ գառը, որ բան ու գործ թողած եկել եմ նրան փախցնելու:

Գյուղացին որդիներին ասաց, որ եթե նրանք իրար հետ հաշտ լինեն, ոչ մի թշնամի նրանց չի հաղթի, իսկ եթե գժտվեն, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի:

Գյուղացին որդիներին ասաց.

-Եթե դուք իրար հետ հաշտ լինեք, ոչ մի թշնամի ձեզ չի հաղթի, իսկ եթե գժտվեք, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի:

Շների ճանկն ընկած գայլը շատ ափսոսաց, որ որսի երևից ընկնելով կյանքն է կորցնում:

Գայլը մտածում էր.

-Շատ եմ ափսոսում, որ որսի հետևից ընկնելով կյանքս եմ կորցնում:


Նավակն արդեն մոտեցել էր սառցեբեկորին:

Սա պատմություն է մի աղջկա մասին:

Արդեն շատ հեռու եք քաղաքից:

Դեռ կլսեք այդ հանցագործների մասին:


Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային:

Ձյունաջրի պղտոր առվակները ձորակներոգ գլորվում էին դեպի Քասաղ ձորը:

Տատի այդ տարօրինակ պատմությունը վատ ազդեց երեխայի վրա:

Առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին:

Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր:

Ա.Ծխելու վտանգավոր լինելու մասին շատ պատճառներ կան: Սակայն շվեյցարացի բժիշկները ևս մեկ, շատ լուրջ պատճառ են ներկայացնում:

Նրանք էլեկտրոնային սարքավորումներով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունն ստուգել են ու պարզվել, որ չծխողները երաժշտական շատ ավելի լավ լսողություն ունեն, քան նրանք, ովքեր ծխախոտին գերի են: Բժիշկները եզրակացրել են, որ ծխելն ու լուրջ երաժշտությունն անհամատեղելի են:

Բ.1992 թվականին Բարսելոնի ամառային խաղերի կազմակերպիչներն ամեն ինչ անում էին, որ դա լինել օլիմպիադա՝ առանց ծխախոտի ծխի: Որոշվել էր ծխախոտ չվաճառել բոլոր այն վայրերում, որտեղ պիտի մրցույթ անցկացվեր: Արգելված էր ծխախոտի գովազդը: Եվ իհարկե, խոսքը միայն մարզական շենքերի ու մարզադաշտերի մասին չէ, այլ նաև՝ օլիմպիական գյուղի և մշակույթային կենտրոնների:


Տեղի են ունեցել հնագիտական պեղումներ: Պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:

Տեղի են ունեցել փորձերով: Գտինականները փորձել են ապացուցել, որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ:

Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է: Հյուսելու ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա: Այդպես նա կամաց-կամաց կտրվում է իրեն անհանգստացնող մտքից:

Ամերիկյան մի համալսարանում կային հոգեբաններ: Նրանք պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:

Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:

Քարանձավների միջով անցնելիս, շունքը պահում էր:

Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:

Գյուղ հասնելիս բոլորը գիտեին նրա հետ պատահածը:

Ձիերը խլշեցին ականջները, որովհետև վախեցան անգղերի կռնչոցից, ու իրար մոտեցան:

Ձիերը անգղերի կռնչոցից վախեցան, այդ իսկ պատճառով խլշեցին ականձները, ու իրար մոտեցան:

Նա եկել էր Երևան, որպեսզի դիմավորի օտարությունից վերադարձող ընկերոջը:

Օտարությունից վերադարձող ընկերոջը դիմավորելու պատճառով եկել էր Երևան:







Рубрика: Գրականություն 9

Դանիել Վարուժան հասուն արտ 

Արտս ոսկո՜ւն է…
Նման բոցերու,
Ցորենն է բռնկել
Առանց այրելու։
Արտս ոսկո՜ւն է…
Երկինքն է կրակ.
Հողը խորխոլած
Ծղոտների տակ։
Արտս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև են հագել։
Արտս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ
Քիստերի միջից
Կանցնեն զերթ փայլակ։
Արտս ոսկո՜ւն է…
Մերթ ելնում հովից,
Մի դեղձանիկ թի՛ռ
Ոսկեծուփ ծովից։
Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասուն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ։